Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Իրանը կսահմանափակի նավթի արդյունահանման ծավալները

Իրանը կսահմանափակի նավթի արդյունահանման ծավալները
08.05.2016 | 02:30

Իրանը հայտարարել է նավթի արդյունահանման սառեցման պլաններին միանալու մտադրության մասին՝ վկայում են Իրանի ազգային նավթային ընկերության միջազգային կապերի տնօրեն Մոհսեն Կամսարիի խոսքերը, որ նավթի արդյունահանման ցանկալի մակարդակի երկիրը դեռ չի հասել։ Կամսարին նշել է, որ այժմ օրական արդյունահանվում է 4,2 բարել նավթ։ Դա այն թիվն է, որին խորհուրդ էր տվել հասնել երկրի նավթի նախարար Բիջան Զանգանեն։

Դիտվել է՝ 3268

Մեկնաբանություններ